top of page

Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read


Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից հետո գոյացած միջոցների մի մասը Հայաստանին հանձնելու մասով նորություն չկա: Գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանների՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 2025-ի հունվարի 7-ին վաճառվել է 36 մլն դոլարով:

Մինչ այդ՝ 2024-ի հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նույն տարվա հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:

«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:

 
 
1/2570
bottom of page