Բալաշիխայում սպանված երեխայի մայրը խոստովանել է հանցանքը
Nov 17, 2025
1 min read

Երեխայի մայրը, ում գլխատված մարմինը գտել են Բալաշիխայի բնակարաններից մեկում, խոստովանել է սպանությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին: «Բալաշիխայում իր վեցամյա որդու սպանության մեջ կասկածվող բնակչուհին ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է երեխայի սպանությունը և գրել է խոստովանական ցուցմունք, սակայն չի կարողացել բացատրել դրդապատճառը»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրավապահների տվյալներով՝ կնոջ մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա մի քանի անգամ բուժվել է հոգեբուժարանում, ինչպես նաև թմրանյութեր է օգտագործել։




















