top of page

«Ինտերը» հաղթեց «Լեչեին». Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում

Jan 15
1 min read


Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լեչեի» հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Միլանյան թիմի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 46 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» 17 միավորով 17-րդ տեղում է։

 
 
1/2990
bottom of page