top of page

Թուրքիան ինքնաթիռներ է ուղարկել Ֆրանսիա․ արտակարգ իրավիճակ է

Jul 28
1 min read


Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Եվրոպայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Ֆրանսիա։



Նախարարի փոխանցմամբ՝ աջակցությունը տրամադրվել է Ֆրանսիայի դիմումի համաձայն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով։ Յումաքլըն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է իր փորձով ու ռեսուրսներով աջակցել նաև այլ երկրների։


Ավելի վաղ Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ էլ ուղարկել էր Իսպանիա, որտեղ ևս խոշոր անտառային հրդեհներ էին բռնկվել, հայտնում է Ermenihaber-ը։


Եվրոպայի հարավում օրեր շարունակ չդադարող անտառային խոշոր հրդեհները լուրջ մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Իսպանիայում և Ֆրանսիայում: Բնակավայրերին և տրանսպորտային հանգույցներին կրակի մոտենալու պատճառով երկու երկրներում տարհանվածների թիվը հասել է 310.000-ի:





 
 
1/2990
bottom of page