top of page

«ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել»․ Սյուզի Բադոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախ հանձնած ու արցախցուն բեռ համարող ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել. այսօր երեկոյան Արգիշտի Մեխակյանի համար մշակույթի պալատում կկազմակերպվի հարյուրավոր արցախցիների հետ հանդիպում` նախընտրական քարոզի նպատակով` իբր արցախցիների հոգսերին ծանոթանալու համար։ Այսպիսի սոուսով են խեղճ ու կրակ մարդկանց կանչել Էջմիածնի քաղաքապետի ԺՊ-ի հետ հանդիպման, ով ՔՊ թեկնածուն է Էջմիածնի առաջիկա ընտրություններին


.. Ու ծիծաղելի է էն, որ Նիկոլի թեկնածուն, Արմավիրի մարզպետ եղած շրջանում էսքան արցախասեր չէր ու այսօր կարիքավորներին օգնելու պոպուլյար թեմաներում չկար։


Բայց ավելի տհաճ է այն, որ ՔՊ-ական Մեխակյանի համար նախընտրական շոուն արցախցիների մասնակցությամբ, ըստ իմ աղբյուրի, կազմակերպում է իրեն ընդդիմադիր մատուցող ու Նիկոլի դեմ հանրահավաքներ կազմակերպած արցախցի Լիաննա Պետրոսյանը` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիրի Գրիգորյանի հետ համատեղ ջանքերով։ էս Լիաննան կառավարության մոտ արցախցիների միտինգ կազմակերպող արցախցի ակտիվիստ էր իբր, իբր լուրջ մտահոգված էր Նիկոլի վերաբերմունիքից` արցախցիների հանդեպ, բայց փաստացի այս աղջկա մասին տարատեսակ ոչ հաճելի քննարկումները ունեին իրական հիմքեր»։

 
 
bottom of page