top of page

«ՔՊ-ն փորձում է գողանալ ընտրողի քվեն»․ Գևորգ Ստեփանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 2
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ Էջմիածինցիներ, Խոյ ու Ոսկեհատ համյանքի հարգելի՛ բնակիչներ,


Ինչպես տեղյակ եք, Վաղարշապատ խոշորացված համայնքում Նոյեմբերի 16-ին կայանալու են ավագանու արտահերթ ընտրություններ։


Այսօր մեկնարկում է թեկնածուների գրանցումը։


Ու ինչպես սպասվում էր, այստեղ ևս ՔՊ-ն՝ իրեն կցորդ դրածոների հետ, փորձում է մանիպուլացնել, խաբել և գողանալ ընտրողի քվեն։


Լա՛վ իմացեք, ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ: Թույլ չենք տալու, որ, այսպես կոչված, արևմտամետները, իսկ իրականում թուրքամետները և իրենց տեր ՔՊ-ն թպրտան։


«Մայր Հայաստանը» Վաղարշապատի ընտրությունների մասով շուտով հանդես կգա հայտարարությամբ: Մեկ բան հիմա կարող եմ ասել՝ ՔՊ-ի բոլոր կցորդների դեմքը պատռվելու է։ ՔՊ-ի դրածոն չի՛ կարողանալու իրեն հեռու պահել ՔՊ-ից:


Էջմիածնում Երևանի սցենարը չի կրկնվելու։


Վաղարշապատը Երևան-2 չի՛ դառնալու, ու վե՛րջ»։

 
 
1/2411
bottom of page