«Բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ հրապարակային դիրքորոշումներին». Նիկոլ Փաշինյան
Nov 12, 2025
1 min read

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հարցազրույցի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բանավոր խոսակցություններին հղում անելը լավ ժանր չէ... Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային: Բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ՝ հրապարակային արտահայտած դիրքորոշումներին»:




















