58-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգի վրա ներկայացել է իր բնական՝ սպիտակած մազերով
- Elen Hovsepyan

- Sep 9, 2024
- 1 min read

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի չորրորդ օրվա ընթացքում կայացավ «Առանց արյան» ռազմական դրամայի համաշխարհային պրեմիերան, որի հեղինակը, ռեժիսորն ու համապրոդյուսերն Անջելինա Ջոլին է։Ալեսանդրո Բարիկոյի համանուն գրքի հիման վրա ադապտացված ֆիլմն իր դեբյուտն է ունեցել ամենամյա միջոցառման «Հատուկ շնորհանդեսների» բաժնում, իսկ դերասանական կազմից եւ խմբից մի քանիսը պատրաստակամորեն աջակցել են ֆիլմի արշավին, հաղորդում է Daily Mail-ը:
Գլխավոր դերակատարուհի Սալմա Հայեկը եւս աստղերի թվում էր։ Դերասանուհին ցուցադրությունից առաջ քայլել է կարմիր գորգով։ Նա ներկայացել է բորդո գույնի նրբագեղ զգեստով, որն ընդգծում էր նրա կանացի կազմվածքը:Իր ընդհանուր տեսքը դերասանուհին ամբողջացրել էր մի քանի մատանիով, ներառյալ ամուսնու՝ Ֆրանսուա-Անրի Պինոյի նվիրած ամուսնական մատանին, եւ ականջօղերով:
Նա նաեւ իր մուգ մազերի արանքում ցուցադրել է սպիտակած մազերը:




















