Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
- Elen Hovsepyan

- Nov 20, 2024
- 1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վ.Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանն ազատվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնից։




















