«Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
Մադրիդի «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայեր»-ում էր. նա ակումբը գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մինչև «Բայեր»-ում աշխատելը, Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդական համակարգում։
Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալ»-ի կազմում։ Նա մադրիդյան թիմի կազմում խաղացել է 2009-ից 2014 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացրած 236 խաղի, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։