top of page

Ով է մահացած զինծառայողը․ «Հրապարակ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read




«Հրապարակ» թերթը գրել է․ Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր, Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղից։ Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ Դավիթը դեպքից 2 օր առաջ իրենց տանն է եղել։

Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում` Կողբի զորամասում։ Ծառայության ավարտին 1 տարուց ավելի դեռ կար։ Դավիթ Մանուկյանը տան միակ տղան էր, նրանից բացի, ընտանիքում կա աղջիկ, որն անցյալ տարի է ավարտել միջնակարգը։ Նախնական տարբերակով՝ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11-ին։

 
 
1/2571
bottom of page