top of page

«Ցուցաբերել 0 անհանդուրժողականություն պատարագի գրաքննությանը». Հովհաննես Իշխանյան

Nov 30, 2025
1 min read

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցուցաբերել 0 անհանդուրժողականություն պատարագի գրաքննությանը


Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ ես, Հայկ Դորունցը և մի խումբ քաղաքացիներ հնչեցրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագի այն հատվածում, որտեղ պետք է հնչեր նրա անունը, բայց չի հնչել, զեղչվել է, քանի որ 385 եկեղեցի, մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանձնածը պատարագաքննել է:


Սա գրաքննություն է, անարգանք հավատացյալ քաղաքացիների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում, մեծամտություն, եսամոլություն, քինախնդրություն և մանրախնդրություն, միջազգային իրավունքի քայքայում:


Հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է:


Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը:


Որևէ կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողություն:


Կոչս է բոլոր գրողներին, ռեժիսորների, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին կոշտ արձագանքել այս գրաքննությանը:


Ինչպես նաև իրավապշտպանները, հասարակական ու քաղաքական գործիչները, ցուցաբերեք 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ:


Դատախազությունն արդեն ցույց է տվել, որ դատախզություն չէ. հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար)


Ուրեմն ցանկացած հավատացյալ ինքը պիտի ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, որովհետև իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը:


Եվ ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, քանի որ սա միայն կրոնի հարց չի, կարգ ու կանոնի հարց է:


Չերկմտեք, չերկնչեք, չվախենաք: 5000 հոգու սպանելով Արցախը հանձնածները շատ չնչին են, որ ձեզ վախ ներշնչեն:


Ազատություն գերեվարված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:


Եվ ազատություն շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները»:

 
 
1/2990
bottom of page