IFFHS-ը հրապարակել է 2025-ի լավագույն մարզիչների անունները
- Elen Hovsepyan
- 29 minutes ago
- 1 min read

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2025 թվականի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը՝ ակումբային և հավաքականների մակարդակով։
Ակումբային մակարդակում լավագույնը ճանաչվել է ՊՍԺ-ի 55-ամյա իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով վաստակել է 222 միավոր: Երկրորդ հորիզոնականում «Չելսիի» 45-ամյա իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան է (60 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնան» գլխավորող 60-ամյա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը (57 միավոր):
Ազգային հավաքականների մարզիչների պայքարում հաղթող է ճանաչվել Իսպանիայի ընտրանու 64-ամյա գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն (136 միավոր): Երկրորդ տեղում Պորտուգալիայի հավաքականի 52-ամյա իսպանացի մարզիչ Ռոբերտո Մարտինեսն է (83 միավոր), իսկ երրորդում՝ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 47-ամյա գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին (59 միավոր):




















