Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք սրտի, հայ չի. Աշոտյան
- Elen Hovsepyan

- Jul 11, 2024
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգեց։
Լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիտարկոմներ ունի դատարանի՝ կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման վերաբերյալ, ասաց. «Չի կարելի ամեն անգամ գալ նույն կինոյի, մտածել, որ փոխվելու է։ Պետք է կամ կինոն փոխել, կամ դերասաններին, կամ ռեժիսորին կամ էլ դրա ռեմիքսը նկարելը։
Հարցին՝ իսկ ե՞րբ կինոն կփոխվի, Ա. Աշոտյանն ասաց. «Նայած ով է ռեժիսորը։ Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք սրտի, հայ չէ, դա Նիկոլը չէ»։
Նա նաև նշեց. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն ունի առնվազն իմ կալանքը երկարացնելու, ուրիշ ոչ մի իշխանություն, փաստացի, չունի»։




















