top of page

ովքեր այս գործին լավ են տիրապետում, թող գան, ու կտեսնեք, որ այստեղ, բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ

Nov 15, 2025
1 min read

Շատ է խոսվում ուղիղ եթերներում բանավճեր կազմակերպելու մասին։ Հրավիրում եմ ուղիղ եթերում հրապարակային բանավեճի Վճռաբեկ դատարանի այս ակտը կայացրած բոլոր դատավորներին, թող գան և փորձեն հիմնավորել, որ կայացրել են օրենքից, Սահմանադրությունից և հենց այդ գործից բխող անաչառ և օբյեկտիվ դատական ակտ։ Այս մասին գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբանը։

«Հրավիրում եմ հրապարակային բանավեճի Սամվել Կարապետյանին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ով կուզի, թող ներկայանա, ով կկարողանա ավելի լավ մեր հարցերին պատասխանել, թող ներկայանա։ Ուղիղ եթերում ես պատրաստակամ եմ ցանկացած հարցադրման պատասխանել և նրանց տալ հարցադրումներ և վստահ եմ՝ մեր բնակչությունը, մեր ժողովուդը՝ թե ներսում, թե մեր երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները կտեսնեն, թե ինչ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջդրվել Սամվել Կարապետյանին։ Կուզի, թող հսկող դատախազը գա այդ բանավեճին, կուզի թող քննիչը գա, ով ամենալավն է տիրապետում այս գործին։ Թող գան ու կտեսնեք, որ այս գործում բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի»,- նշել է նա։

 
 
1/2990
bottom of page