top of page

Սատկել է 49-ամյա շիմպանզեն, որը կարողանում էր հաշվել և նկարել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 18
  • 1 min read


49 տարեկանում սատկել է Այ անունով շիմպանզեն, որը կարողանում էր հաշվել և նկարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կիոտոյի համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ կենդանին սատկել է ծերությունից և օրգանների անբավարարությունից։

Շիմպանզեն ծնվել է Արևմտյան Աֆրիկայում և Ճապոնիա է բերվել 1977 թվականին։ Կիոտոյում նա դարձել է «Ai Project» հետազոտական ​​ծրագրի հիմնական մասնակիցը, որը նվիրված է շիմպանզեների ճանաչողության ուսումնասիրությանը։

Գիտնականները պարզել են, որ Այը կարողանում էր աշխատել թվերի հետ և տարբերակել գույները։

Նշվում է, որ հինգ տարեկանում Այը «տիրապետում էր մեկից վեց թվերին և կարողանում էր անվանել 300 տեսակի նմուշների քանակը, գույնը և առարկան»։

Մի անգամ Այը նույնիսկ կարողացել է փախչել վանդակից՝ օգտագործելով գողացված բանալի։


 
 
1/2573
bottom of page