top of page

Մհեր Գրիգորյանը և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և լավ կառավարման բարեփոխումներին և երկրի դիմադրողականության ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել վերջերս մեկնարկած ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները:

 
 
1/2409
bottom of page