top of page

ՈՐ ՏՈՒԳԱՆԵԼԸ ԳԻՏԵՍ, ՄԵԶ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՆ ԷԼ ԻՄԱՑԻՐ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 11
  • 1 min read
ree

Էն որ աշխարհով մեկ ֆռֆռում ես, պատմում՝ տեսեք ի՜նչ մաքուր փողոցներ ունեն, ի՜նչ լավ ժողովուրդ  է, օրինա՜կ վերցրեք… Իսկ Նուբարաշենի աղբավայրի ծուխը քթիդ չի՞ հասնում։



Էդ ծուխը հենց քո քաղաքական «խաղաղության ծուխն» է՝ թունավոր արտանետումներով, վտանգներով, խեղդող հոտով։ Մի տարբերությամբ՝ Եվրոպայում նման հոտը պետությունն է մարում, իսկ մեզ մոտ ժողովուրդն է խեղդվում։


Էդ Եվրոպան, որին դու այդքան հղում ես անում, այնտեղ եթե օդի աղտոտվածությունը նույնիսկ մեկ տոկոսով բարձրանա, պետությունը փոխհատուցում է քաղաքացիներին։ Որովհետև դա իր մեղքն է, իր պարտականությունը՝ ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։ Իսկ ձեր իշխանությունը մարդկանց հիվանդացնում է ու անխղճաբար միայն տուգանում։


Մարդիկ պետք է փոխհատուցում ստանան։ Այո՛, հենց քաղաքացին՝ ում թոքերը մգացել են Նուբարաշենի ծխից, ծառերը գլխատելուց, փոշու ու կեղտի մեջ կորած փողոցներից, հանքերի անվերջ գործարկումից։

Պետությունը պիտի պատասխան տա, ոչ թե Ավինյան խաղացնի։ Քաղաքացին խեղդվում է իշխանության անգործությունից, որը չի կարողանում կառավարել անգամ սեփական աղբը։

Նուբարաշենի ծուխը դարձել է Հայաստանի քաղաքական խորհրդանիշը՝ անտեսման, ինքնարդարացման ու լռության ծուխ։


Ժողովուրդն արդեն ոչ թե օդ է շնչում, այլ անպատասխանատվություն։ Իսկ էդ անպատասխանատվությունը պիտի իր գինը ունենա՝ ոչ թե մարդկանց առողջությամբ, այլ պետության բյուջեով ու երկիրը անտերության մատնած պաշտոնյաների հրաժարականով, որոնք այդ ծխի պես նստել են մարդկանց շնչառության վրա։





 
 
1/2409
bottom of page