Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
- Elen Hovsepyan

- 21 hours ago
- 1 min read

Ուկրաինայում որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ լինի դա եվրոպական երկրներից, թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ, անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հրապարակելով Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածի տեսանյութ։
«Եվրոպական իշխող հիմարները դեռ պատերազմ են ուզում Եվրոպայում», - անգլերենով գրել է Մեդվեդևը X-ում: «Հազարավոր անգամներ ասվել է, որ Ռուսաստանը չի ընդունի որևէ ռազմական կոնտինգենտ եվրոպական երկրներից կամ ՆԱՏՕ-ից Ուկրաինայում»։
«Դե եկեք։ Այդ դեպքում այսպես կլինի», - հավելել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ կցելով հրթիռային հարվածի տեսանյութը։




















