top of page

Կներեք, իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում Հայաստանի քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների համար․ սրանք Հայաստանի ներքին գործերն են․ Ալեն Սիմոնյանը՝ ռուս լրագրողին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 days ago
  • 1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «երկրի ներքին գործ» է անվանել ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումը: Այսպես է նա պատասխանել Մոսկվայում ռուսաստանցի լրագրողի հարցին` ընդդիմադիր հայ բլոգերների և քաղաքական գործիչների ձերբակալությունների մասին։

«Կներեք՝ իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում հայկական քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սրանք Հայաստանի ներքին գործերն են։ Մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ նրանց «քաղաքական» անվանել... Ես նման բան լսել եմ միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներից և հենց նոր լսել եմ ձեզանից»։

 
 
1/2571
bottom of page