Գրոսսին Պուտինի հետ հանդիպումը անվանել է «պրոֆեսիոնալ և անկեղծ»
Mar 8, 2024
1 min read

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը որակել է որպես «պրոֆեսիոնալ և անկեղծ», որի հիմնական թեմաներն են Զապորոժյեի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության ռիսկերի նվազեցումը։
Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր տնօրեն Գրոսսին նախագահ Պուտինի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպումը անվանել է «պրոֆեսիոնալ և անկեղծ»:
Քննարկումները կենտրոնացած էին Զապորոժյեի ատոմակայանում միջուկային անվտանգության դեռևս նշանակալի ռիսկերի նվազեցման կարևորության վրա», - ասվում է գործակալության մամուլի ծառայությունում:




















