top of page

«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում»․ Գագիկ Սուրենյան

Dec 17, 2025
1 min read



«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերով հայտնում է․ «Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 2-4 աստիճանով»։

 
 
1/2990
bottom of page