«Զանգահարում և ներկայանում են ԱԱԾ կամ որևէ բանկի աշխատակից․ զգոնությունը կարևոր է»․ ՆԳՆ
- Elen Hovsepyan

- 6 days ago
- 1 min read

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:
Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել:
Հիշեք` զգոնությունը կարևոր է»։




















