«Պարո՛ն Ավինյան, կարծում էի չեք վերադառնալու արձակուրդից... Ձեզ Վատիկանի դեսպան կսազեր». Ավագանու անդամ

Պարո՛ն Ավինյան, բարի գալուստ արձակուրդից, մի քիչ մտահոգված էի, կարծում էի չեք վերադառնալու, Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ի վերնախավն ուզում է Ձեզ նշանակել Հայաստանի նոր դեսպան Պակիստանի Հանրապետությունում։ Բայց, ճիշտն ասած, ես կարծում եմ՝ Վատիկանի դեսպանը Ձեզ ավելի շատ կսազի։ Ուրախ եմ, որ հետ եք եկել, ընդդիմությանը Դուք շատ պետք եք, շարունակեք մինչև մյուս ընտրություններ»,-հայտարարեց Պեդրո Զարոկյանը։
Անդրադառնալով քննարկվող թեմային՝ տրանսպորտի սակագնին, ավագանու անդամը հարց հնչեցրեց՝ հիմա դուք թանկացնո՞ւմ, թե՞ էժանացնում եք տրանսպորտը։
«150 դրա՞մ, էս էն նույն գի՞նը չէր, որ ՀՀԿ-ն էր ուզում անել, մի քիչ օրիգինալ լինեիք, գոնե 145 դրամ դնեիք կամ 160»,-ասաց Պեդրո Զարոկյանը՝ չկարողանալով զսպել ծիծաղը։




















