top of page

Այսօր կալանքների, տնային կալանքների մեծ մասը կիրառվում է ՀՅԴ-ականների կամ արցախցիների նկատամբ. Եփրիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 18, 2024
  • 1 min read
ree

«Այսօր կալանքների կամ տնային  կալանքների մեծ մասը կիրառվում է երկու դեպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակացականների հետ»,- ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նա նշեց, որ «գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է». «Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացվում է վարչական ձերբակալություն, մեկուկես ժամ հետո քրեականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարություն չէ, փոխեք քրեական։ Չեն կողմնորոշվում խուլիգանություն կարե՞ն, ավազակային հարձակո՞ւմ, թե՞ զանգվածային անկարգություն»։ 

Վահե Եփրիկյանը նշեց, որ ԱԺ ամբիոնից  Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին քարտ-բլանշ է  տալիս. «Ասում է՝ եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք արեք»։ 

1/2414
bottom of page