top of page

«Միջպետական ավտոճանապարհը դարձրին հանրապետական նշանակության»․ Ոսկան Սարգսյան

Jul 10, 2024
1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։Ինչո՞ւ է «ժամանակավորապես» փակվել Կիրանց գյուղով անցնող հատվածը, այն միշտ էլ փակ է լինելու, քանզի տարածքը հանձնվել է Ադրբեջանին։Կիրանց գյուղի տարածքները, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը Ադրբեջանին հանձնելուց հետո Մ4 միջպետական ավտոճանապարհը դարձրել են Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ։ Սա Իլհամ Ալիևի պլանն է՝ Հայաստանին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ուղիներից»։

1/2990
bottom of page