top of page

«Իրական Հայաստանը սա է` սղարանն ընկել է երեխայի վրա». Հովսեփ Կուբատյան

Oct 9, 2025
1 min read

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրական Հայաստանը սա է։


Սղարանն ընկել է երեխայի վրա, Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, թե մեղավոր են ինչ-որ երեխաներ, որոնք եկել, բետոնե հիմքից սղարանը պոկել են։


Բայց որ նայես, խաղահրապարակի տարածքը ոնց-որ Գազայի ինչ-որ հատված լինի։


Ու շատ զարմանալի է հարևանությամբ ապրող բնակիչների պահվածքը, որ ոչ մեկ չի ցանկացել տեսախցիկի առջև խոսել իրենց բակում տիրող անտերության մասին։


Հարկ է նշել, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնում է Հակոբ Բալասյանը, որը վերջին անգամ առաջադրվել է «Դեմոկրատական այլընտրանք» ու ԲՀԿ-ի կողմից ստեղծած «Միասնություն» դաշինքի կողմից։


Վստահ եմ, որ հարուցված քրեական վարույթով ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու»։

 
 
1/2990
bottom of page