top of page

Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 15, 2024
  • 1 min read
ree

Մայրաքաղաքի կենտրոնում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով շարժվում են դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

Օպերայի շրջակա տարածքում գտնվող  սրճարաններից մեկի աշխատակիցը հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ը հյուրեր չընդունել, իսկ մեկ այլ սրճարանի աշխատակից ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։

Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։ Ոստիկաններն արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։

1/2409
bottom of page