ԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
- Elen Hovsepyan

- 4 hours ago
- 1 min read

Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմերով հանդիպումից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։




















