Պակիստանում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Oct 17, 2025
1 min read

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ Պակիստանի հյուսիսում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։




















