«Անհետաձգելի քննչական գործողություններ են». ՔԿ–ն՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տներում կատարվողի մասին
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Ավելի ուշ փաստաբան Ռուբել Մելիքյանը հայտել է, որ «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։




















