Սկանդալ՝ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ. վիրավորել են Մեքսիկայի մասնակցին
- Elen Hovsepyan

- 3 days ago
- 1 min read

Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ գլխավոր մենեջերը հրապարակայնորեն վիրավորել և նվաստացրել է մեքսիկացի մասնակցուհուն՝ մեղադրելով նրան հովանավորչական միջոցառումը բաց թողնելու համար: Մասնակիցները ոտքի են կանգնել և լքել դահլիճը՝ ի նշան համերաշխության:
Ուղիղ եթերում նա աղջկան անվանել է «հիմար» և հրամայել անվտանգության աշխատակիցներին հեռացնել նրան դահլիճից։
Բոշը շփոթված հեռացել է, որին հաջորդել են մյուս մասնակիցները՝ ի նշան բողոքի, այդ թվում՝ գործող «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող՝ դանիացի Վիկտորիա Կյար Թեյլվիգը։ Ռեժիսորը գոռալով աղջիկների վրա՝ ասաց, որ նրանք կորակազրկվեն։
«Միսս Տիեզերք Մեքսիկա» կազմակերպությունը միջադեպը անվանել է «անընդունելի նվաստացում»՝ ընդգծելով, որ ոչ մի մրցույթի մասնակից չպետք է ենթարկվի նման բռնության:
Կազմակերպիչները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը և աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ: Մրցույթի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թաիլանդ:
Հետագայում գլխավոր կազմակերպիչը ներողություն է խնդրել «Միսս Մեքսիկա»-ի հասցեին իր վիրավորական խոսքից հետո:




















