Արշակ Սրբազանին և Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնանին իշխանությունը առաջիկա ժամերին նպատակ ունի ձերբակալել

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկա ժամերի ընթացքում բերման ենթարկել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ իշխանությունները չեն հանդուրժել նրանց սուր հայտարարությունները ուղղված Եկեղեցու դեմ։
ՀԻշեցնենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը անդրադառնալով նիկոլ Փաշինյանի գրառումներին ասել էր․
««Զի հեշտ է զգազանս ըտելացնել,
քան զտգէտ անձն ի գիտութիւն անել»
Երկրի գլխավոր այսահարը ինքն իրեն համարելով հայ եկեղեցու զավակ դարձյալ վարկաբեկելով Հայ Առաքելական Եկեղեցուն,եկեղեցականներին, եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակներին՝ հերթական անգամ փորձեց մարդկանց շեղել աշխարհում տեղի ունեցող կարևոր քաղաքական և անվտանգային իրադարձություններից: Հատկապես Թուրքիա նախատեսվող իր այցից, որի ժամանակ պարզ չէ, թե «խավարի իշխանը» ինչ սև գործ պետք է իրականացնի:
Բավական է, որ ինքն ընթերցի ազնիվ հավատացյալների գրառումները ուղղված իրեն և առաջնորդվի այդ գրառումների ոգով, եթե կկարողանա իր մեջ գտնել համապատասխան քաջություն և ազնվություն:
Երկիրը գոյաբանական վտանգի մեջ, աշխարհը՝ մեծածավալ պատերազմի, երկրի վայ ղեկավարը և անվտանգության պատասխանատուն կրկին տարվել է մերկապարանոց հայտարարություններով:
Այս փոքրիկ կատարածուները իրենք իրենց իրավունքն են վերապահում եկեղեցուն (որը սուրբ հոգու շարունակությունն է երկրի վրա) անվանել «չուլան» և «դուքան»՝ չունենալով գիտակցություն, որ իրենք իրենց հարազատ մորն են վիրավորում ( «Մեր մայրը սուրբ եկեղեցին է, իսկ հայրը սուրբ Ավետարանը» Եղիշե):
Իրենք կեղծ խոսույթ են ձևավորել, որ եթե հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչպես պետք է իրեն դիմել (աշխարհիկ անունով), և ժողովրդի մոտ արդար պահանջ է ձևավորվել՝ իսկ ինչպե՞ս դիմել։
· Արցախը հանձնողին,· 5000 և ավելիհայորդիներ սպանողին,· 10 հազարև ավելի վիրավորների կյանքը խեղողին,· բազմաթիվեկեղեցիներ, խաչքարեր հանձնողին,· երկիրը անտիրությանմեջ թողնողին և այսպես շարունակ…
Մեկ բառով՝ ազգի թշնամի…..»,- ասել էր նա։
Սոնա Գրիգորյան




















