top of page

«Սրանք քրիստոնյա՞ են, թե՞ աբորիգեն»․ Նիկողոս Հովհաննիսյան

Jul 19, 2025
1 min read

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հայտնի դարձավ, որ փաստաբան Արա Զոհրաբյանը պատարագի նշխար է տարել կալանավայր՝ Միքայել սրբազանի համար։ Իսկ դրանից անմիջապես հետո ՔԿԾ պետ՝ էս չգիտեմ ով, դա համարել է զանցանք ու դիմել փաստաբանական պալատին։ Ես չգիտեմ՝ սրանք ով են, և ինչից են։ Սրանք քրիստոնյա են, թե աբորիգեն։ (Չեմ ասում մուսուլման, որովհետև իսկական մուսուլմանն ավելի հարգանք ունի քրիստոնյայի նկատմամբ, քան՝ սրանք)։ Ակամայից հիշեցի, երբ ԱԱԾ-ն մտել էր Շիրակի թեմի առաջնորդարան խուզարկության, և սրբազանի աշխատասենյակում ուղղակի փշուր-փշուր արել նշխարքը։ Սրանք հատուկ ատելություն ունեն քրիստոնյայի, եկեղեցու և հոգևորականի հանդեպ։ Սրանցից ազատվել ա պետք»։

 
 
1/2990
bottom of page