Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ
- Elen Hovsepyan

- May 8, 2024
- 1 min read

Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով, News.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ էր հնչեցրել Տավուշյան շարժման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ, նաև գնահատականներ՝ Եկեղեցու գործունեության մասին:
«Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով։ Այսքանը։
Իսկ Եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ ժրաջանորեն հանրայնացվող մնացյալ ենթադրություններին, մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին հարկ էլ չենք նկատում արձագանքել»,- պատասխանել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։




















