top of page

«Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու համար». Լիա Սարգսյան

Dec 29, 2025
1 min read

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար.


«Իշխանության» տեղեկություններով՝ Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների հետ հնչեցրել է կաթողիկոսի անունը։


Ավելի ուշ, տեղեկանալով, որ Անուշ Վարդանյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը, Նավասարդ Կճոյանը հրահանգել է նրան հեռացնել թեմից»:

 
 
1/2990
bottom of page