top of page

ԱՄՆ զինվորականները որսացել են ավելի քան 70 իրանական անօդաչու թռչող սարք

Apr 14, 2024
1 min read

Ամերիկյան ուժերը որսացել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք և առնվազն երեք բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Իրանը ընդհանուր առմամբ ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրավոր հայտարարությամբ նշել էր, որ Իսրայելը ամերիկյան ուժերի օգնությամբ կարողացել է խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Իրանն ու նրա կողմնակիցները օգտագործել են հրեական պետության վրա հարձակվելու համար։ 

1/2990
bottom of page