top of page

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց ավտոերթը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

May 27, 2024
1 min read

Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ,  մեկնարկեց ավտոերթը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ գնալու են 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին նվիրված՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, գիշերն այնտեղ են լինելու, այնտեղ էլ նշելու են Հայաստանի անկախության օրը։  

Քիչ առաջ Սրբազանը և պայքարի մասնակիցները ավտոմեքենաներով շարժվեցին դեպի հուշահամալիր։

1/2990
bottom of page