top of page

«Լիահույս ենք՝ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ»․ Մայր Աթոռ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10
  • 1 min read
ree

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների․ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։


Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։


Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»։

 
 
1/2409
bottom of page