top of page

Երևանու՞մ, թե՞ Բաքվում․ կողմերը քննարկում են «3+3»  ձևաչափով հանդիպման վայրը

Jun 5
1 min read


Ռուսաստանը սպասում է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։



«Մենք սպասում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը տեղի կունենա կամ Բաքվում, կամ Երևանում։


Ինչպես մենք ենք հասկանում, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև», - Գալուզինի խոսքերն են մեջբերել ռուսական լրատվամիջոցները։



 
 
1/2990
bottom of page