top of page

Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

ՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարել էին, թե 2018-2024 թվականի ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է:

Այս լուրը մի քանի օր առաջ հերքվեց թե Նարեկ Կարապետյանի, թե հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից:

Այսօր դրան անդրադարձել է նաև FIP-ը.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։

Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։

Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։ Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով Մեսրոպյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապշած է ու շարունակել․  Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։ Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում»։

 
 
1/2438
bottom of page