top of page

««Թրամփի ուղի»-ով Ադրբեջանը կարողանալո՞ւ է զենք տեղափոխել»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Sep 18, 2025
1 min read

«Բազմիցս ասել եմ, որ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին՝ «Թրամփի ուղով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան։

«Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը:

 
 
1/2990
bottom of page