«Նայեցի՞ք, ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ գրանցվա՞ծ էին»․ լրագրողը՝ Արգիշտի Մեխակյանին
Nov 16, 2025
1 min read

Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը քիչ առաջ քվեարկեց։ «Որ գնացիք ընտրության, նայեցի՞ք, ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ գրանցվա՞ծ էին, որովհետև տարբեր ահազանգեր կան»,- դիմելով նրան՝ հարցրեց լրագրողը։ «Առաջարկում եմ՝ ովքեր ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն։ Մեր հասցեի վրա բացառապես իմ ընտանիքի անդամներն են»,- նշեց թեկնածուն։




















