top of page

«Տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ թալանի նոր մեխանիզմ են ներդնում»․ Սոնա Աղեկյան

Aug 21, 2025
1 min read

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունը տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում։ Քաղաքացին վճարում է իր գրպանից, բայց չի կարողանում ազատ տնօրինել իր իսկ գնած տոմսը․ եթե չհասցրեց օգտագործել, ստացվում է, որ գումարը պարզապես բռնագանձվում է։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքացիների գրպանահատում։Ժամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։ Փոխարենը քաղաքային իշխանությունը որևէ պատասխանատվություն չի կրում՝ ո՛չ երթուղիների որակի, ո՛չ տրանսպորտի հարմարավետության, ո՛չ էլ սպասարկման համար։Այսպես իշխանությունը լուծում է միայն մեկ հարց․ քաղաքացուն դարձնում է մշտական կթու կով, իսկ հանրային տրանսպորտը թանկ ու անարդար»։

 
 
1/2990
bottom of page