«Պահանջում եմ՝ ԱԺ մուտք գործելուց առաջ Արթուր Հովհաննիսյանը թմրամիջոցների թեստ հանձնի»․ Թագուհի Թովմասյան
Sep 8, 2025
1 min read

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։
Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»։




















