Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները, Ահազանգում է Արթուր Խաչատրյանը
- 3 hours ago
- 1 min read

«Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ....»,-գրում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հրապարակելով «Հայաստան» դաշինքի պատռած նախընտրական պաստառը;
«Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները: Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավապահները մեղավորներին չեն գտնի .... Նիկոլի թվի արդարադատությունը»,-գրում է պատգամավորը։




















