top of page

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 7
  • 1 min read
ree

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը, կալանավորվեց 1 ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։

Գործը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

 
 
1/2410
bottom of page