top of page

Նեապոլի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել. Մարդիկ խուճապահար են

Aug 1
1 min read


Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյ հրաբխային շրջանում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այն խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, քանի որ ցնցումները մարդկանց ստիպել են դուրս գալ փողոցներ: Իտալական լրատվամիջոցները այն բնութագրել են որպես տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մեկը։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, մոտ 3 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը առաջացրել է էլեկտրաէներգիայի անջատումներ, խափանել է մետրոյի և երկաթուղային ծառայությունների աշխատանքը, ինչպես նաև վնասել է շենքեր։

Իշխանությունները նախազգուշական նպատակով դադարեցրել են տեղական տրանսպորտային ծառայությունները։

Նեապոլի արևմուտքում գտնվող խիտ բնակեցված հրաբխային շրջան Կամպի Ֆլեգրեյում վերջին տարիներին աճել է սեյսմիկ ակտիվությունը, ինչը մտահոգություններ է առաջացնում հետագա ուժեղ ցնցումների հնարավորության վերաբերյալ։

 
 
1/2990
bottom of page