top of page

ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ նախկին ամուսինը մեղադրվում է կնոջը uպшնելու համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 days ago
  • 1 min read


ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենի նախկին ամուսինը մեղադրվում է իր ներկայիս կնոջ մահվան համար։ CNN-ի փոխանցմամբ, 77-ամյա Ուիլյամ Սթիվենսոնը ձերբակալվել է իր կնոջ՝ 64-ամյա Լինդա Սթիվենսոնի սպանության գործով։ 

Անցած տարվա դեկտեմբերին կնոջը հայտնաբերել էին անգիտակից  վիճակում  Դելավերի Նյու Քասլ շրջանի մի տանը։ Ջիլ Բայդենի նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել, նա պահվում է Հովարդ Յանգի ուղղիչ հիմնարկում, քանի որ չի կարողացել վճարել 500.000 դոլար  գրավի գումարը։

Սթիվենսոնը Բայդենի հետ ամուսնացած է եղել 1970 թվականից մինչև ամուսնալուծությունը՝ 1975 թվականը։



«Հետ նայելով՝ կարող է թվալ, որ այդ հարաբերությունները երիտասարդության սխալ էին։ Բայց կար մի ժամանակ, երբ ես իսկապես հավատում էի, որ մեզ ճակատագիրն է միացրել»,-գրել է Բայդենը իր 2019 թվականի հուշագրությունում։



Ոստիկանությունը իր նախնական հայտարարության մեջ նշել է, որ դեկտեմբերի 28-ին Լինդա Սթիվենսոնին անգիտակից վիճակում գտել են զույգի տանը՝ կենցաղային վեճի մասին զանգ ստանալուց հետո։ Ոստիկանությունը չի ներկայացրել լրացուցիչ մանրամասներ իր հետաքննության,  Լինդա Սթիվենսոնի մահվան պատճառի կամ եղանակի մասին։

Ըստ նրա մահախոսականի՝ Լինդա Սթիվենսոնը «խիստ ընտանեկան» մարդ էր, վայելում էր արձակուրդները դստեր և թոռնուհու հետ,  երկրպագում էր «Ֆիլադելֆիա Իգլս» ֆուտբոլային ակումբին։

 
 
1/2570
bottom of page