top of page

«Բանակին ու գիտությանը ուղղվող ծախսերը պետք է մշտապես ավելացվեն»․ Արամ Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 28
  • 1 min read
ree

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ կարծիքով՝ բյուջեի նախագծում բանակին և գիտությանը ուղղվող ծախսերը պետք է մշտապես ավելացվեն և ոչ թե կրճատվեն։ Կհարցնեք, թե ինչի՞ հաշվին... Օրինակ, Էստոնիայի իշխանությունը` պետական կառավարման թվայնացման շնորհիվ, ներկայումս տարեկան մոտ 1.13 միլիարդ եվրո է խնայում, որը կազմում է իրենց ՀՆԱ-ի 3%-ը։ Էստոնայում նման ծրագիր ներդրած ընկերությունը պատրաստ է այդ ծրագիրը համապատասխանեցնել և կիրարկել նաև Հայաստանում։ Պետական կառավարման թվայնացման տեխնոլոգիաների ներդրման արդյունքում.


1. ՀՀ-ն կգրավի 3-րդ տեղը առաջատար թվային պետությունների շարքում։


2. Կներառվենք կոռուպցիայի ընկալման լավագույն 30 ինդեքսում։


3. Կընդգրկվենք բիզնեսով զբաղվելու համար լավագույն 20 երկրների ցանկում։


4. Կդասվենք աշխարհի տաս լավագույն նորարարական երկրների շարքին։


5. ՀՀ-ն կատարած կլինի CEPA-ի պահանջների մեծ մասը։


Հ.Գ. Բնականաբար ծրագրի ներդրման պարագայում մեծ թվով պետական պաշտոնյաներ գործազուրկ կդառնան, որ խնդիր է, բայց ես կարծում եմ, որ դա օգտակար կլինի նաև իրենց, քանի որ կգտնեն իրենց իրական գործը, որով ավելի օգտակար կլինեն մեր երկրին ու պետականությանը... Իսկ ընդհանրապես միշտ էլ կա վերապատրաստման և նոր ոլորտում ավելիին հասնելու տարբերակը: Միևնույն է՝ կյանքը անընդհատ նորանոր պահանջներ է առաջադրում, որոնց չարձագանքել չես կարող»:

 
 
1/2412
bottom of page